Քաղաքապետարանի դիմաց ակցիայի մասնակիցների պաստառներն ու վրաններն անհետացել են![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի դիմաց նստացույցի, այսօրվա ցույցի մասնակիցների պաստառներն ու վրաններն անհետացել են: Ակտիվիստները պնդում են, որ ոստիկաններն են գողացել, անօրինական կերպով առգրավել դրանք: «Մենք նախորոք հայտարարել էինք, որ եթե մեր պաստառներին, վրաններին մի բան լինի, պատասխանատվությունը ոստիկաններինն է: Հենց հիմա մենք պաշտոնական հայտարարություն ենք տալիս հանցագործության մասին, որ մեր պաստառները գողացել են ոստիկանները», - ասում են ակտիվիստները և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին տեղեկացնում, որ պատրաստ են դիմել նաև ռադիկալ քայլերի: Նրանք վանկարկում են «Տարոն, սիրուն չի», նստել են փողոցի երթևեկելի մասում և հայտարարում են, որ վեր չեն կենա, մինչև ոստիկանները պաստառները և վրանները չվերադարձնեն: Վալերի Օսիպյանը խոստացավ վերադարձնել և ոստիկանները արագ վերադարձրին, ինչից հետո միայն նստացույցի մասնակիցները բացեցին ճանապարհը: Ակտիվիստներն աղմկում են` թույլ չտալով ոստիկաններին հասարակական կարգը իրենց կողմից խախտելու մասին հայտարարություն անել: Քաղաքապետարանի բոլոր մուտքերը հսկվում են մեծ թվով ոստիկանների կողմից: Հիշեցնենք, որ այսօր ակտիվիստները փորձեցին վրան տեղադրել նստացույց անող երիտասարդների համար: Ոստիկանները թույլ չտվեցին: Բերման է ենթարկվել ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը: Ցուցարարների մի մասը քայլում է դեպի ոստիակնության բաժին` պահանջելու, որ նրան ազատ արձակեն: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |