Մահացած թուրք սահմանախախտը հայ-թուրքական սահմանը հատել է ռուս սահմանապահների կողմից վերահսկվող հատվածում 1 օգոստոսի 2013 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն հայտնել էր, որ Հայաստանի տարածքում թուրք հովիվ է սպանվել, ով հատել էր սահմանն իր կորած ոչխարներին փնտրելու: 35-ամյա Մուսթաֆա Ուլքերը սահմանը անցել էր Արփաչայի շրջանում և, ինչպես Hurriyet Daily News-ին հաղորդում է թուրքական կողմը, սպանվել է հայ սահմանապահների կրակոցներից: PanARMENIAN.Net ի թղթակցը զրուցեց Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցչի հետ, քանի որ սահմանի այդ հատվածում հսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները. «Միջադեպ եղել է, սահմանախախտ Թուրքիայի քաղաքացին մահացել է, քննություն է իրականացվում»: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ի երեկոյան: Ակյակայի շրջանի վարչակազմի ղեկավար Օսման Ուղուրլուի վկայությամբ՝ Ուլքերը սահման էր վերադարձել, երբ տեսել էր, որ իր ոչխարներից մեկը կորել է, ու գնացել է նրան փնտրելու: «Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել նրա մարմինը: Մեր բրիգադային հրամանատարը և շրջանային վարչակազմի ղեկավարը գտնվում են սահմանին: Մեր քաղաքացու մարմինը կստանանք հավանաբար արևելյան անցակետից», -ասել է Կարսի նահանգապետը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |