Ոստիկանության ավագ տեսուչը կաշառք է պահանջել. Գործն ուղարկվեց դատարան 1 օգոստոսի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ոստիկանության ավագ տեսուչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, կաշառք պահանջելու և ստանալու փաստերի առթիվ հարուցված քրեակական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Բ.Ավետիկյանը քաղաքացուց կաշառք է պահանջել` իր լիազորությունների շրջանակում Երևան քաղաքի բնակիչ Հ.Մարտիրոսյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու համար, ինչպես նաև` անցել իր լիազորությունների շրջանակը` կատարելով բռնությամբ զուգորդված գործողություններ: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի` Բ.Ավետիկյանը, 2013թ. մայիսի 16-ին նկատելով, որ Երևան քաղաքի Շիրակի 82/18 հասցեի տան սեփականատեր Հ.Մարտիրոսյանը տան` ազբեստյա թիթեղով ծածկված ցանկապատը վերակառուցում է քարե պատով, պարզել է, որ իրականացվող շինարարությունը կատարվում է առանց համապատասխան թույլտվության: Նշված վարչական իրավախախտման փաստն իրեն վերապահված լիազորության շրջանակում չարձանագրելու և ըստ ենթակայության չուղարկելու համար հիշյալ տան սեփականատիրոջ հարևանի` Կ.Հարությունյանի միջոցով պահանջել է կաշառք` սկզբում հյուրասիրության, ապա նաև` գումարի տեսքով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Բ.Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |