Արմեն Մելքոնյանը հանդիպել է Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարքի հետ

Արմեն Մելքոնյանը հանդիպել է Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարքի հետ

PanARMENIAN.Net - Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս. Թավադրոս Բ-ի հետ:

Թավադրոս Բ–ի` պատմական Վադի Նատրուն վանական համալիրի նստավայրում կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև Եգիպտոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ–եգիպտական ավանդական պատմա–մշակութային առնչություններին, ներկա փուլում Հայաստանի և Եգիպտոսի միջև տարաբնույթ համագործակցության զարգացման ընթացքին և հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերին:

Ղպտի ուղղափառ եկեղեցու հովվապետը իր եղբայրական ողջույններն է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---