Մարտի 10-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ դիտարկում

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում կանցկացվի հերթական ԵԱՀԿ դիտարկումը: Դիտարկումը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն Տերտերի շրջանի Բորսունլու գյուղի մոտ: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի դաշտային օգնականներ Հարրի Էրոնենը եւ Պիտեր Քին: Ղարաբաղյան կողմից դիտարկումը կվարեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Յուրի Աբերլեն եւ Իմրե Պալատինուսը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---