Թուրքիայի ազգային փոքրամասնություններն ինդեքսավորված են ըստ էթնոսի ու կրոնի

Թուրքիայի ազգային փոքրամասնություններն ինդեքսավորված են ըստ էթնոսի ու կրոնի

PanARMENIAN.Net - Ստամբուլում հրապարակվել է Կրթության դեպարտամենտի կողմից կազմված պաշտոնական փստաթուղթ, որտեղ Թուրքիայի քաղաքացիները, որոնք ունեն հայկական, հրեական կամ հունական արմատներ, ներառված են գաղտնի «ցեղի ինդեքսում»:

Ինչպես գրում է հայ-թուրքական Agos թերթը, հայերը փաստաթղթում կոդավորված են «2» թվով, ինչը սկսվել է դեռ 1923-ից՝ Թուրքիայի հանրապետության հիմնավորման օրվանից: Երկրի այն քաղաքացիները, ում մայրը հայ է, պետք է իրենց երեխաներին գրանցեին հայկական մանկապարտեզում: Փաստաթուղթը Ստամբուլի նահանգի Կրթության դեպարտամենտից ուղարկվել է Շիշլի շրջան: Հայերի գրանցումը մեծ դժվարություններով է անցնում:

Ինչպես գրում է Radikal-ը, նման փորձ սկսվել է կիրառվել Լոզանի պայմանագրի ստորագրումից հետո, համաձայն որի Թուրքիայի փոքրամասնություններն ունեն նույն իրավունքները, որոնք ունեն թուրքերը: Հույների կոդը «1»-ն է, հայերինը՝ «2», հրեաներինը՝ «3»: Մյուս փոքրամասնությունները, մասնավորապես՝ քրդերը, կոդավորված չեն: Թեև գաղտնի նյութերի հրապարակման մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել, ընդդիմադիր կուսակցությունների օրենսդիրները փաստաթուղթը սուր քննադատության են ենթարկել:

«Եթե դա ճիշտ է՝ կարող է երկրի փլուզմանը հանգեցնել: Ես խորհրդարանի օրակարգում կներառեմ փաստաթղթի քննարկումը»,- հայտարարել է Ազգային-հանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրիքուլը: Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցության պատգամավոր Ալան Թանը հայտարարել է, որ այդ փաստաթղթի մասին վաղուց է հայտնի, չնայած՝ իշխանությունները միշտ հերքել են դա: Նա կոչ է արել ՆԳ նախարար Մուամար Գյուլերին պատասխանել.

«Եթե նման բաներ են տեղի ունենում, դա մեծ աղետ է: Հանրապետությունը անօրինական բաժանում է իր քաղաքացիներին ըստ էթնիկ ու կրոնական հատկանիշների, ու անում է դա գաղտնի»,- ասել է Թանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---