«Ակտոբեն» ԵԼ որակավորման 3-րդ փուլում հաղթել է «Բրեյդաբլիկին»![]() 2 օգոստոսի 2013 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում ղազախական «Ակտոբեն», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, սեփական դաշտում ընդունել է իսլանդական «Բրեյդաբլիկին»: Առաջին խաղակեսն անցել է Վլադիմիր Նիկիտենկոյի թիմի առավելությամբ, սակայն «Ակտոբեին» այդպես էլ չի հաջողվել բացել հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսն էլ է անցել ղազախական թիմի տարածքային առավելությամբ, բայց տանտերեը հաշվի մեջ առաջ են անցել միայն խաղավարտին: 90-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցն իրացրել է Մարատ Խայրուլլինը` հաղթանակ բերելով «Ակտոբեին»: Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 8-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |