ՊՆ աշխատակիցների ստեղծագործությունները՝ մեկ ցուցահանդեսում![]() 2 օգոստոսի 2013 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի ՀՀ Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոնի պետ, գնդապետ Սասուն Մակարյանի և ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սողոմոն Մելիքյանի ստեղծագործությունների «Արարումների սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսը: Սասուն Մակարյանի ստեղծագործությունների համար որպես նյութ ծառայել են արդեն իրենց նշանակությունը կորցրած մարտական զինամթերքի բեկորները: Յուրաքանչյուր աշխատանք կերտված է պայթած տասնյակ բեկորներից, որոնք գրեթե չեն ձևափոխվել հեղինակի կողմից: Սողոմոն Մելիքյանի աշխատանքները ծառի արմատներից են, որոնք ինքնատիպ քանդակներ են՝ առաջին հայացքից անավարտ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |