2013 թ. առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները գրեթե անփոփոխ են մնացել![]() 2 օգոստոսի 2013 - 11:32 AMT PanARMENIAN.Net - 2013-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 8 129,2 հազար լիտր կոնյակ, ինչը 30,3% տոկոսով ավելին է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (8 051,3 հազար լիտր): Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 4 245,9 հազար լիտր օղի, ինչն ավելի է 2012-ի ցուցանիշից (4 043,5) 5 տոկոսով: Բացի այդ, 2013-ի հունվար-մայիսին արտադրվել է 2 425,4 հազար լիտր գինի 2012-ի 2 009,9 հազար լիտրի փոխարեն (20,7 տոկոս աճ): Շամպայն-գինիների արտադրությունն աճել է 3,1 անգամ` կազմելով 116,9 հազար լիտր: Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2013-ի հունվար-մայիսին կազմել է 20 889,2 հազար լիտր, ինչը 30,3 տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (16 027,5): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |