Քաղաքապետարանի մոտ նստացույց անողներին սատարելու համար այսօր ֆլեշ-մոբ կանցկացվի

Քաղաքապետարանի մոտ նստացույց անողներին սատարելու համար այսօր ֆլեշ-մոբ կանցկացվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի մոտ շարունակվում է «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամների նստացույցը: Նրանց սատարելու համար այսօր մայրաքաղաքում ֆլեշ-մոբ է անցկացվելու: Ժամը 14.30-ին, Երևանի 6 տարբեր կետերից 6 խումբ կուղևորվի քաղաքապետարան: Խմբերը երթի ընթացքում բարձրացնելու են պաստառներ, որոնք իրենց հերթին մասն են մի մեծ նկար-կոչի, որը ժամը 15:30-ին կհավաքվի բոլոր խմբերի՝ քաղաքապետարան հասնելուն պես:

Խմբերը քաղաքապետարան են հասնելու քաղաքի վեց տարբեր կետերից՝ Երիտասարդական մետրոյից, Օպերայից՝ «ՍանտաՖե»-ի կանգառ, «Տաշիր» առևտրի կենտրոնից, ճոպանուղուց, ավտոկայանից, Կոնդի եկեղեցուց:

Ակտիվիստները նշում են, որ այսպես ևս մեկ անգամ ցույց կտան իրենց համախմբվածությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---