Սփյուռքահայ երիտասարդները ճանաչողական շրջայց կատարեցին նախագահական նստավայրում![]() 2 օգոստոսի 2013 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի լրագրողների և երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներն այցելեցին ՀՀ նախագահի նստավայր: Ամառային դպրոցի մասնակիցներին ընդունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Կարևորելով Հայրենիք-Սփյուռք կապի դինամիկ զարգացումը՝ Վ. Սարգսյանը նշեց, որ այն գտնվում է Հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, ԼՂՀ անվտանգության և տնտեսական աճի խթանման, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի ներուժի հայտնաբերման և Հայրենիքում ինտեգրման հիմնախնդիրներ: Նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Այցի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդները ճանաչողական շրջայց կատարեցին նախագահական նստավայրում, ծանոթացան ՀՀ նախագահի կողմից պետական և պաշտոնական հանդիպումների և ընդունելությունների անցկացման արարողակարգին, երկրի պետական կառավարման բարձրագույն կառույցի՝ նախագահական ինստիտուտի կառուցվածքին, գործունեությանը և նշանակությանը: «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար ցուցադրվեց ճանաչողական տեսաֆիլմ ՀՀ պետական կառավարման համակարգի, նախագահի նստավայրի, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունների և գործառույթների, պետական իշխանության համակարգում նրա տեղի ու դերի և պետական մյուս մարմինների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |