Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ սակագներն աճել են 5.0%-ով![]() 2 օգոստոսի 2013 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ սակագներն աճել են 5.0%-ով: Ինչպես հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից, սա հիմնականում պայմանավորված է բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների` 12.1% հավելաճի արդյունք է (կապված խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի և էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների` 2013թ. հուլիսի 7-ից ուժի մեջ մտած աճի հետ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրապետությունում գրանցվել է տրանսպորտի` 0.1%, բուժսպասարկման`0.4%, հանգստի կազմակերպման` 0.4%, հանրային սննդի` 0.4% ծառայությունների սակագների հավելաճ: Միաժամանակ իրավական ու բանկային համակարգի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվա- ծում նվազել են 0.9%-ով, մշակույթի ոլորտինը` 0.5%-ով, իսկ կենցաղային բնույթի, կապի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 4.7-5.7% հավելաճ, ընդ որում, հավելաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 4.9%-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |