Հայ-թուրքական սահմանը հատած հովիվը կրակ էր բացել ռուս սահմանապահների վրա![]() 2 օգոստոսի 2013 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմապահ վարչությունը քննում է չորեքշաբթի հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպը: Այդ մասին այսօր հայտնել է վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը, գրում է ИТАР-ТАСС-ը: Ըստ նախնական տվյալների, 35-ամյա թուրք հովիվ Մուսթաֆա Ուլքերը խախտել է Հայաստանի հետ սահմանը: Նա կրակ է բացել սահմանը հսկող ռուս սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փորձել է սահմանից ավելի հեռու անցնել: Ռուս սահմանապահները հակադարձ կրակ են բացել, ինչի արդյունքում օրինախախտը վիրավորվել է: Anadolu գործակալությունն իր հերթին նշում է, որ Մուսթաֆա Ուլքերը հատել է Հայաստանի հետ սահմանը, քանի որ գնում էր հոտի հետևից, ինչի արդյունքում մահացու վիրավորվել է: Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ՀՀ պետական սահմանը հսկող Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ էին արձակել սահմանը խախտած հովիվի վրա, ով ստացված վնասվածքներից մահացել էր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |