Շաքարյանց. Ադրբեջանի ԶՈՒ-ում զինծառայողների մահվան իրական հանգամանքները կոծկելու նոր մեխանիզմ է մշակվել![]() 2 օգոստոսի 2013 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Տրամաբանական է, որ Ադրբեջանում նախընտրական և հետընտրական շրջաններով պայմանավորված հայկական կողմի զգոնությունը մի քանի անգամ կրկնապատվել է: Այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն ու ավելացրեց. «Հնարավորությունը մեծ է, որ վերընտրված կամ ընտրված յուրաքանչյուր նախագահ փորձ կանի ժողովրդի աչքում ամրացնել իր դիրքերը և արկածախնդրության կդիմի»: Նրա խոսքով` մենք պետք է այնպես անենք, որ ադրբեջանական մամուլում իրենց հերթական զինծառայողի ինքնասպանություն գործելու, խեղդվելու, վթարի ենթարկվելու մասին լուրերն ավելի հաճախակի դառնան: «Ադրբեջանի ՊՆ-ն իրենց ոտնձգություններին տրված համարժեք պատասխանների ժամանակ սպանված զինծառայողներ մահվան իրական հանգամանքները կոծկելու համար նոր մեխանիզմ է մշակել: Սպանված զինվորերի դիերը տեղաբաշխում են հակամարտության գոտուց հնարավորինս հեռու զորամասեր, լավագուն դեպքում մեկ-երկուսին են թողնում իրենց զորամասում», - ասաց Շաքարյանցը` ավելացնելով, որ նման դեպքերը հատկապես վերջին շրջանում պարբերաբար կրկնվում են, իսկ դրանց մասին հայտնի է դառնում զինվորների ծնողների բողոքների արդյունքում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |