Վիճակագրություն. Հայաստանում ավելացել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և թռչունների թիվը![]() 2 օգոստոսի 2013 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2011 թվականից ավելացել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և թռչունների թիվը: Այս մասին հայտնում են Գյուղատնտեսության նախարարությունից: Ըստ աղբյուրի՝ շուրջ 62 հազարով՝ գրեթե կրկնակի, աճել է տավարի գլխաքանակը , որտեղ կովերի մասնաբաժինը շուրջ 303 հազար է, ինչը 20 հազարով ավելի է նախորդ տարվանից: 114,3 % աճ է արձանագրվել ոչխարի գլխաքանակի ցուցանիշներում և ոչխարի մսի առումով Հայաստանը լիակատար ինքնաբավության է հասել: Սրա հիմքում գյուղատնտեսական նոր քաղաքականությունն է, որը, պարենային անվտանգության ռազմավարությունից ելնելով, նպաստեց ոչխարի ճարպամսատու և մսաբրդատու տեսակների զարգացմանը՝ Հայաստան ներկրելով ոչխարի բազմապտուղ ցեղատեսակներ: Աճ է արձանագրվել նաև խոզերի գլխաքանակի ցուցանիշներում. այս պահի տվյալով՝ խոզերի գլխաքանակը հասել է շուրջ 134 հազարի , ինչը շուրջ 37 հազարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Թռչնաբուծության զարգացման տեմպերը նույնպես աճի միտում ունի. Այս պահին արդեն իրացվել է 24, 5 մլն ձու՝ շուրջ 75,6 հազարով ավելի նախորդ տարվանից: Սպանդի համար իրացվել է 130.3 հազ տոննա կենդանի քաշով անասուն և թռչուն, որը 2.4 հազար տոննայով գերազանցել է նախորդ տարվա արդյունքները, իսկ կաթի արտադրության մեջ նկատվել է ծավալների աճ՝ շուրջ 16,7 հազար տոննա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |