ՀՀ ԱԳՆ-ն դիմել է թուրքական կողմին հայ-թուրքական սահմանին գրանցված միջադեպի կապակցությամբ![]() 2 օգոստոսի 2013 - 16:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով օգոստոսի 1-ին դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին գրանցված միջադեպի կապակցությամբ, և հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ՀՀ պետական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ էին արձակել սահմանը խախտած հովիվի վրա, ով ստացված վնասվածքներից մահացել էր: ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը հայտնել է, որ նախնական տվյալներով, 35-ամյա թուրք Մուսթաֆա Ուլքերը խախտել է Հայաստանի հետ սահմանը, կրակ բացել սահմանը հսկող ռուս սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փորձել է սահմանից ավելի հեռու անցնել: Ռուս սահմանապահները հակադարձ կրակ են բացել, ինչի արդյունքում օրինախախտը վիրավորվել է, ավելի ուշ` մահացել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |