Մահացել է Ազատ Գասպարյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Ազատ Գասպարյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից: «Կյանքից հեռացավ ազգային կինոյի երևելի վարպետներից մեկը, նշանավոր ասմունքողը, հրաշալի մարդն ու ընկերը... Ազատ Գասպարյանը օգոստոսի 13-ին դառնալու էր 70 տարեկան, պատրաստվում էինք շուքով նշել այդ հոբելյանը, Գյումրու քաղաքապետարանը նախագիծ էր պատրաստել՝ նրան Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին, օգոստոսի 13-ին նրա սեղանին էր դրվելու Լևոն Մութաֆյանի «Ազատ Գասպարյանի ֆենոմենը» գիրքը... Ավաղ, ամեն ինչ մնաց կես ճանապարհին... Մենք չենք թաքցնում մեր արցունքները, մեր ցավը, կորստի մրմուռը: Մենք սգում ենք մեր ընկերոջ մահը, որն անհավատալի էր... Ինչպե՞ս կարելի է տեսնել կանգ առած շարժումը, կենսախնդությունը, ոգևորությունը, ինչպե՞ս կարելի է այլևս չլսել Ազատ Գասպարյանի չարենցյան ընթերցումները, ինչպե՞ս կարելի է այլևս չըմբոշխնել մոտ քսան բարբառը, որը նա մատուցում էր զարմանալի ճշգրտությամբ... Մեծ վշտի այս պահին խոնարհելով մեր գլուխները՝ Ազատ Գասպարյանի ընտանիքին մաղթում ենք ուժ՝ դիմանալու հրաշալի անհատականության հեռացման ցավին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |