Փոխվարչապետը Լոռու մարզում էր![]() 2 օգոստոսի 2013 - 18:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Լոռու մարզի Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապետ, Լեռնահովիտ համայնքներ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ Արմեն Գևորգյանն իր աշխատանքային այցը սկսեց Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ համայնքից, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կառուցվել է խմելու ջրագիծ` համայնքն ապահովելով շուրջօրյա ջրամատակարարմամբ: Նորաշեն համայնքում ամբողջովին վերանորոգվել է մշակույթի տան տանիքը, այս աշխատանքների համար առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացվել էր 6 մլն դրամով: Այնուհետև Արմեն Գևորգյանը Նորաշեն համայնքից մեկնեց Սարչապետ համայնք: Համայնքի դպրոցի շենքը, որտեղ տեղակայված է նաև մանկապարտեզը, ծրագրի երրորդ և չորրորդ փուլերով հատկացված 25 մլն դրամով ապահովված է ջեռուցման համակարգով, իսկ համայնքին հատկացված 5 մլն դրամ սուբվենցիայով հնարավոր է եղել մանկապարտեզը կահավորել նոր գույքով: Արմեն Գևորգյանը ծանոթացավ նաև հիմնանորոգված Նորաշեն-Սարչապետ միջհամայնքային ճանապարհի աշխատանքներին, որոնք իրականացվել են պետբյուջեից հատկացված 157 մլն դրամով: Լոռու մարզ կատարած այցի ընթացքում փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ նաև համայնքների բնակիչների հետ,որոնց բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին գյուղտեխնիկայի ձեռք բերմանը և գյուղմթերքի իրացմանը, հակակարկտային կայանների տեղադրմանը, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը , խմելու ջրի խնդիրներին: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |