Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը», որտեղ ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած մարդիկ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ցուցակում 335 մարդու անուն է: Ցուցակում են Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Գլեդիս Բերեժիկլյանը, ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Պոխոլկովը, ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրի թղթակից Վարվարա Ժլուտենկոն, «The Washington Post»-ի Մոսկվայի թղթակից Ուիլ Էնգլունդը, ավստրիացի դիրիժոր էռնեստ Գյոցլը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն և ուրիշները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---