ԱՄՆ Պետդեպարտամենտ. Թուրքիայում շարունակվում են մարդու իրավունքների խախտումները 9 մարտի 2006 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Չնայած Թուրքիան բոլոր հնարավոր ջանքերը ներդնում է մարդու իրավունքների հետ կաված իրադրությունը բարելավելու համար, սակայն դա դեռ բավական չէ, եւ այդ խնդիրները շարունակում են տեղ գրավել երկրում, որը հավակնում է ԵՄ անդամ դառնալ, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենատի ամենամյա զեկույցում: Զեկուցման մեջ նշվում է, որ Թուրքիայում մինչեւ հիմա վատթար դրության մեջ են գտնվում բանտերը, շարունակվում են մարդկանց անօրինական ձերբակալումները, ծաղկում են կաշառակերությունը, անօրինությունը, մամուլի եւ կրոնական ազատությունների սահմանափակումը: Զեկուցման մեջ նաեւ նշվում է, որ Թուրքիայում իրականացվում են բռնություններ կանանց նկատմամբ եւ նրանց իրավունքների ոտնահարում, ինչպես նաեւ անչափահասների աշխատանքի օգտագործում: Որպես քրեական հետապնդման օրինակ Պետդեպարտամենտը բերում է Օրհան Փամուկի նկատմամբ տարվող դատական գործը, գրում է թուրքական Hurriyet թերթը: Հիշեցնենք, որ Օրհան Փամուկը մեղադրվում է թուրք ժողովրդի վիրավորման մեջ: Հիշեցնենք, որ այդ ամենի առիթ էր հանդիսացել Փամուկի շվեյցարական թերթին տված հարցազրույցը, որի ժամանակ գրողը հայտարարեց, որ անցյալ դարի սկզբին Թուրքիայում սպանվել է 1.5 մլն. հայ: Հետագայում թուրքական դատարանը արդարացրեց Օրհան Փամուկին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |