Հայ-թուրքական սահմանին սպանված սահմանախախտն ադրբեջանական ծագում ուներ![]() 2 օգոստոսի 2013 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանին սպանված թուրք սահմանախատը, պարզվում է` ադրբեջանական ծագում ուներ: Այս մասին թուրքական Zaman-ին հայտնել է Աքյաքայ գյուղի գյուղապետը, որտեղ այսօր թաղվել է սահմանախախտը: Գյուղապետը նաև հայտարարել է, թե ապացույց չկա, որ իրենց հովիվը կրակ է բացել, որովհետև նրա մոտ միայն դանակ է հայտնաբերվել, իսկ սահմանապահները նրա վրա կրակել են մեջքից, երբ փորձել է փախչել: Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ՀՀ պետական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ էին արձակել սահմանը խախտած հովիվի վրա, ով ստացված վնասվածքներից մահացել էր: ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը հայտնել է, որ նախնական տվյալներով, 35-ամյա թուրք Մուսթաֆա Ուլքերը խախտել է Հայաստանի հետ սահմանը, կրակ բացել սահմանը հսկող ռուս սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փորձել սահմանից ավելի հեռու անցնել: Ռուս սահմանապահները հակադարձ կրակ են բացել, ինչի արդյունքում օրինախախտը վիրավորվել է, ավելի ուշ` մահացել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |