Շախմատի ԵԱ. 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Աննա Մուզիչուկի հետ

Շախմատի ԵԱ. 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Աննա Մուզիչուկի հետ

PanARMENIAN.Net - Բելգրադում ընթացող շախմատի անհատական առաջնության նախավերջին`10-րդ, տուրում, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Աննա Մուզիչուկի (Սլովենիա) հետ: Հայ շախմատիստուհին զգալիորեն բարելավել է իր դիրքերը մրցաշարային աղյուսակում: Հիմա նա ունի 7 միավոր և բարձրացել է 8-րդ տեղը: Իսկ Տխան Տռանգ Խոանգը (Հունգարիա) շարունակում է մնալ առաջատար, նա այժմ ունի 8,5 միավոր:

10-րդ տուրում Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները հաղթանակներ են տարել: Լիլիթ Գալոյանը առավելության է հասել Սոպիո Նիկոլաձեի (Վրաստան) նկատմամբ, Մարիա Կուրսովան ուժեղ է եղել Նարմին Կազիմովայից (Ադրբեջան), իսկ Աննա Հայրապետյանը` Դեսպինա Սերեֆիդուից (Հունաստան):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---