Երևանը դարձել է Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի տարածաշրջանային կենտրոն 3 օգոստոսի 2013 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Մեկ շաբաթ առաջ Հայաստանի և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանցի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի Երևանը դարձել է Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի տարածաշրջանային կենտրոն: «Սա ցույց է տալիս, որ աստղաֆիզիկան Հայաստանում առաջնային տեղում է, բացի այդ էլ, մենք հնարավորություն ունենք մեր մասնագետներին ուղարկել Եվրոպա, որպեսզի այնտեղ նրանք ստանան կրթություն: Մեր երկիր կգան արտասահմանից գիտնականներ, և համատեղ գիտական աշխատանքներ կարող ենք կատարել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նախատեսվում է, որ կենտրոնի շտաբ-բնակարանը կլինի Գիտությունների Ակադեմիայի տարածքում, սակայն հիմնական աշխատանքային տարածքները կլինեն Բյուրականի աստղադիտարանում: «Այստեղ կաշխատեն ինչպես մեր, այնպես էլ այլ երկրներից եկած գիտնականները: Հիմքը դրված է, արդեն հայտարարված է առաջին գիտաժողովի ժամկետը, այն կկայանա մյուս տարվա հունիսի վերջին»,- ընդգծեց Հարությունյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |