Տիգրան Սարգսյանն այցելել է «Արզնի» առողջարան![]() 3 օգոստոսի 2013 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Արզնի» առողջարան, որը վերակառուցվել է ՀՀ կառավարության որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված միջոցների հաշվին: Նա շրջել է առողջարանի մասնաշենքերով, բուժական կաբինետներով, ծանոթացել հանգստի և բուժման կազմակերպման պայմաններին ու հնարավորություններին, վարկային միջոցների հաշվին կատարված ներդրումային և շինարարական աշխատանքներին: Սարգսյանը հանդիպել է նաև ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակում առողջարանում հանգստացող և բուժվող քաղաքացիներին, ովքեր գոհունակություն և շնորհակալություն են հայտնել առողջարանում ստեղծված պայմանների և սոցիալական փաթեթի ներդրման ծրագրի համար: 2013 թ. առողջարանը «ՓՄՁ ներդրումներ» կազմակերպությունից ստացել է 300 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներ, որից շուրջ 235 մլն ՀՀ դրամն ուղղվել է առողջարանի առաջին մասնաշենքի վերակառուցմանը: Աշխատանքներն սկսվել են 2013 թ. մարտին, ավարտվել` հուլիսին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |