Հ.Մ.Ը.Մ. ֆուտբոլի մրցաշարի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ֆրանսիան![]() 3 օգոստոսի 2013 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ավարտին են մոտենում երևանյան 9-րդ համա- Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերը: Ֆուտբոլի մրցաշարում երրորդ տեղի համար պայքարում հանդիպել են Լիբանանի և Երուսաղեմի թիմերը: Լիբանանահայերը կարողացել են չորս անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և նվաճել բրոնզե մեդալներ: Առավել հավասար պայքար է ծավալվել եզրափակիչ խաղում: Այստեղ միմյանց դեմ մրցել են Արևմտյան ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ընտրանիները: Ֆրանսիայի ֆուտբոլիստները խփել են երեք գնդակ` սեփականն ընդունելով երկուսը: Այսպիսով, Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերի ֆուտբոլի մրցաշարի չեմպիոն է հռչակվել Ֆրանսիան, իսկ երկրորդ տեղը գրավել է Արևմտյան ԱՄՆ-ը: Խաղերի փակման արարողությունը կկայանա այսօր: Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը քառամյա պարբերականությամբ կազմակերպում է համահայկական միջոցառումներ, համա- Հ.Մ.Ը.Մ.ական սկաուտական բանակումներ և համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղեր։ Երևանն արդեն 2– րդ անգամն է ընդունում մարզախաղերը, առաջին անգամ խաղերը Հայաստանում կայացել են 2009 թվականին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |