Ազատ Գասպարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին 3 օգոստոսի 2013 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:30-ից, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը օգոստոսի 5-ին է, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, Բնական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, թատրոնի և կինոյի դերասան, ասմունքող Ազատ Գասպարյանը ծանր հիվանդությունից հետո մահկանացուն կնքեց օգոստոսի 2-ին: Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թ. օգոստոսի 13-ին, Երևանում: Աշխատել է Երևանի պետական տիկնիկային, Պատանի հանդիսատեսի Երևանի Դրամատիկական թատրոններում:1986 թվականից մինչև կյանքի վերջը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առջատար դերասաններից էր։ Կինոյում ստեղծած նրա լավագույն դերերից են Ռուբենը («Երջանկության մեխանիկա»), Մեսրոպը («Հին օրերի երգը»), քահանան («Ճերմակ անուրջներ»), միլիցիոներ Մեսրոպը («Մեր մանկության տանգոն»), Սարգիսովը («Կարոտ») և այլն։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |