Մեկնարկել է սամբոյի Նելսոն Ստեփանյանի 4-րդ հուշամրցաշարը

Մեկնարկել է սամբոյի Նելսոն Ստեփանյանի 4-րդ հուշամրցաշարը

PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի 100- ամյակին նվիրված սամբոյի պատանեկան միջազգային 4-րդ հուշամրցաշարը:

Արդեն կայացել են նախնական գոտեմարտերը՝ տղաների և աղջիկների հինգական քաշային կարգերում: Մասնակիցները ծաղիկներ են դրել նաև Նելսոն Ստեփանյանի հուշարձանին:

Երեկոյան ժամը վեցին տեղի կունենա բացման հանդիսությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը:

Մրցաշարին մասնակցում են սամբսիտներ Վրաստանից, Լիտվայից, Հունաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, ԼՂՀ-ից և Հայաստանից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---