Լիլիթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Լիլիթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Բելգրադում ավարտվել է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Լիլիթ Մկրտչյանն առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ:

Մկրտչյանը վերջին տուրում առավելության է հասել Վալենտինա Գունինայի (Ռուսաստան) նկատմամբ: Նա 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և գրավել է 3-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Հոանգ Տհան Չանգը (Հունգարիա), իսկ երկրորդ տեղը գրավել է վրացի Սալոմե Մելիյան:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Աննա Հայրապետյանը, զբաղեցրել են 63-65 տեղերը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---