Խոտածածկ տարածքներ են այրվել![]() 5 օգոստոսի 2013 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգեր է ստացել հանրապետությունում խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես այրվել են Երևանի Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի մոտ՝ 300 քմ, Դուրյան թաղամասում՝ 1000 քմ, Լեփսիուսի փողոցի 41-րդ շենքի մոտակայքում՝ 400 քմ, Գեղարդ տանող հին ճանապարհին՝ 4000 և 3000 քմ, Եղվարդի խճուղում ՝ «10-ից 10» ռեստորանային համալիրի մոտակայքում՝300 քմ, Եղվարդ քաղաքի գազալցակայանի մոտ՝ 1,5 հա, Աշտարակ քաղաքում` Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ 2000 քմ, Փանիկ-Մեղրաշեն ավտոճանապարհին՝ 500 քմ, խոտածածկ տարածքները: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |