Բալահովիտում արկ է հայտնաբերվել

Բալահովիտում արկ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Նախօրեին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Զինավան թաղամասի թիվ 2 շենքի մուտքում արկ է հայտնաբերվել:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատաքներ իրականացնող կենտրոնի սակրավորների խումբը:

Հրշեջ-փրկարարները և ՀՆՓԱԻ սակրավորները վնասազերծել են արկի պարկուճը և հանձնել Աբովյանի ոստիկանության բաժնի աշխատակիցներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---