Սերժ Սարգսյանը մասնակցել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը![]() 5 օգոստոսի 2013 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած նախագահ Սերժ Սարգսյանն ներկա է գտնվել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Սերժ Սարգսյանը երեկոյան մասնակցել է նաև Իրանի նախագահի անունից՝ ի պատիվ երդմնակալության արարողության մասնակիցների տրված պաշտոնական ընդունելությանը: Հիշեցնենք, որ Իրանի նորընտիր նախագահը ռեֆորմատորների ներկայացուցիչն է: Հունիսի 16-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Ռոուհանիի օգտին քվեարկել է ընտրողների 50,6 տոկոսը: Իրանցիներն ընտրում էին 6 թեկնածուների միջև: Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ընտրություններին չի մասնակցել, քանի որ արդեն 8 տարի ղեկավարել է երկիրը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |