Հայաստանի հավաքականը Ալբանիա կմեկնի օգոստոսի 13-ին![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է օգոստոսի 10-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը: Թիմը կհանգրվանի Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը երեկոյան ֆուտբոլիստները Կանցկացնեն առաջին մարզումը: Մարզումներ կլինեն նաև օգոստոսի 11-ին և 12-ին: Մեկ օր անց հայկական պատվիրակությունը կմեկնի Ալբանիա, որտեղ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին կանցկացնի վերջին մարզումը: Օգոստոսի 14-ին՝ ժամը 22:45-ին, Տիրանայի «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |