Օգոստոսի 16-ին Երևանում անցկացվելու է հեծանվային մարաթոն

Օգոստոսի 16-ին Երևանում անցկացվելու է հեծանվային մարաթոն

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը: «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում կազմակերպվող մշակութային միջոցառումների հետ կապված` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ միջոցառումների մեկնարկը տրվել է Կենդանաբանական այգուց:

Առաջիկայում մշակութային հետաքրքիր ծրագրեր են նախատեսված Մանկական երկաթուղում, Ջրաշխարհում, Կարապի լճի հարակից տարածքում և մի շարք այլ վայրերում: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի առավել մարդաշատ վայրերում բաժանվում են տեղակատվական թերթիկներ և թանգարաններ այցելելու հրավիրատոմսեր:

Օգոստոսի 16-ին «Երևանյան ամառ» միջոցառումների շարքում մայրաքաղաքում անցկացվելու է հեծանվային մարաթոն, ինչպես նաև հեծանվային որոշ կանգառների բացման և շահագործման հանդիսավոր արարողություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Էրեբունի-Երևան տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---