Տեղի է ունեցել Յուրի Վարդանյանի և Վիտալի Մուտկոյի հանդիպումը 6 օգոստոսի 2013 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարբեր ոլորտներում փորձի և տեղեկատվության փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման և երկու երկրների մարզական ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը վերաբերող հարցեր: Մուտկոն իր գործընկերոջը ծանոթացրել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոնական թանգարանի ցուցանմուշներին, ինչպես նաև ենթակառուցվածքին: Վարդանյանն առաջարկել է կազմակերպել հայ մրցավարների համար ուսումնական դասընթացներ նրանց որակավորումը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև մարզական պատվիրակությունների երկկողմ գործնական այցելություններ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով |