Արազ Ազիմով. ԵԱՀԿ ՄԽ-ը ստիպված է խուսափել հայտարարություններից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Ռամբուեյի հանդիպումը ստիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վերանայել հակամարտության կողմերի դիրքերը: Պարզ է, որ դրությունը շատ բարդ փուլում է գտնվում եւ, անկասկած, համանախագահները պետք է խուսափեն որեւէ հայտարարությունից: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:«Համանախագահները ստիպված են խուսափել հայտարարություններից, քանի որ չեն ցանկանում ռիսկի դիմել: Յուրաքանչյուր տեղեկատվության տարածումը կարող է վատացնել դրությունը կամ փոխել իրադարձությունների ընթացքը»,- ասել է Ա. Ազիմովը, ընդգծելով, համանախագահների այժմյան դիրքորոշումը ճիշտ է: «Մարտի 7-8 Վաշինգտոնի խորհրդատվություններից հետո համանախագահները, ամենայն հավանականությամբ, ցանկանում են Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպել»,- ավարտել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---