Սիրիայի հյուսիսում զինյալները 450 խաղաղ բնակչի են սպանել

Սիրիայի հյուսիսում զինյալները 450 խաղաղ բնակչի են սպանել

PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսում զինյալները 450 խաղաղ բնակչի են սպանել։ Նրանց թվում 120 երեխա ու 330 կին ու ծերունի է եղել, հայտնում է Press TV-ն:

Ինչպես հայտնի է դարձել, սպանդն իրականացրել են «Ջեբհաթ ալ-Նուսրա» ու «Իրաքի ու Լեվանտի Մահմեդական Պետություն» խմբավորման անդամները։

Զինյալները մահապատժի են ենթարկել «քրդական բրիգադի» ընտանիքների անդամներին։ Այն «Ազատ Սիրիական բանակ» խմբավորման մաս էր, սակայն հետագայում սկսեց սատարել նախագահ Բաշար Ասադին: Հիշեցնենք, որայս դեպքից մեկ շաբաթ առաջ Հալեպում զինյալները գերի էին վերցրել 200 քուրդ խաղաղ բնակչի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---