Վրաստանի նախագահի ընտրություններն ու Ջավախքը. Չախալյանը ջավախահայ ընտրողների սպասելիքների մասին 6 օգոստոսի 2013 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահի ընտրությունների նախընտրական ալիքը Ջավախք դեռ չի հասել: Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բնորոշմամբ` այստեղ նախագահական ընտրություններին այդքան մեծ կարևորություն չեն տալիս: «Վերջին քսան տարիների ընթացքում իշխանությունն ապահով է, քանի որ մեծամասնություն է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանը` շեշտելով, որ թեկնածուներն ազգային փոքրամասնություններին մեծ նշանակություն չեն տալիս: «Մենք երկար տարիներ է փորձում ենք իրավիճակը փոխել, բայց կարծես ավանդույթ է դարձել, որ իշխող կուսակցությունն է ստանում ձայների մեծամասնությունը: Փորձում ենք այնպես անել, որ մարդիկ իրենց ձայները տան այն թեկնածուին, որը մեր պահանջների բավարարման հարցում դրական է տրամադրված: Ցավոք, չի ստացվում: Մեր շրջանն ավելի զգայուն է, ցանկացած քայլ մեկնաբանվում է որպես ծայրահեղականություն և անջատողականություն»,- ասաց նա: Հարցին, թե ջավախահայերն ինչ սպասելիքներ ունեն նախագահի թեկնածուներից, Վահագն Չախալյանը պատասխանեց, որ իրենց առաջին հերթին հետաքրքրում են հայոց լեզվի կարգավիճակի, հայկական եկեղեցիների վերադարձման, հայկական համալսարան ստեղծելու հարցերում թեկնածուների կարծիքը: Վահագն Չախալյանն ընդգծեց, որ նախընտրական խոստումներ միշտ էլ լինում են, բայց դրանք չեն իրագործվում: Ավելացնենք, որ Վրաստանի նախագահի ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 31-ին: Գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, արդեն երկու անգամ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում և իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Վանաձոր-Ալավերդի-Այրում- Բագրատաշեն ճանապարհը փակ է Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել |