ՀՀ և ԼՂՀ ԱԺ աշխատակազմերի ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները 6 օգոստոսի 2013 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն օրերս աշխատանքային այցով գտնվել է Ստեփանակերտում: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ Հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները, երկու հայկական խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության խթանմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարները, կարևորելով միջխորհրդարանական կապերը, ցանկություն են հայտնել ակտիվացնել ու խորացնել համագործակցությունը: Նրանք անդրադարձել են խորհրդարանների աշխատակազմերի տարբեր ծառայությունների պատասխանատուների փոխայցելությունները պարբերաբար կազմակերպելուն և խորհրդարանական տարաբնույթ միջոցառումներին գործընկերների մասնակցությունն ապահովելուն: Հանդիպման ավարտին ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանը և արդյունավետությանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |