ԱԻՆ պատանի փրկարարներն աչքի են ընկել միջազգային հավաքում

ԱԻՆ պատանի փրկարարներն աչքի են ընկել միջազգային հավաքում

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-28-ը Բելառուսի Գոմել քաղաքի մոտ գտնվող «Փրկարար» ճամբարում անցկացվել է պատանի հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային հավաքը, որին ընդգրկված էր նաև ՀՀ ԱԻՆ փրկարարների պատանեկան ջոկատը` Հայաստանի տարբեր մարզերից ընտրված 13-16 տարեկան 7 պատանի։

Հավաքին մասնակցում էր 15 երկրի թիմ (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Սերբիա, Լատվիա, Լիտվա, Ֆրանսիա, Մոլդովա, Ղազախստան, Ղըրղըզստան, Հարավային Կորեա, Ադրբեջան, Լեհաստան):

Հավաքի ընթացքում թիմերը պետք է մասնակցեին տարբեր մարզական ու մշակութային մրցույթների։ Արդյունքում` ԱԻՆ պատանեկան թիմը նվաճելով էր 2-րդ մրցանակը` սպորտլանդիայից, 3-րդ մրցանակը` թիմի գեղարվեստական ներկայացումից և «911» փրկարարական համակարգչային խաղից, ու գրավել էր 1-ին տեղը` պատի թերթի «Նորարարություն» անվանակարգում:

Հուլիսի 27-ի թիմը մասնակցել է Բելառուսի հրշեջ ծառայության կազմավորման 160-ամյակին նվիրված շքերթին, որից հետո ԱԻՆ թիմի անդամներին ընդունել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---