Իրանագետ. Իրանը խորությամբ գիտակցում է Ադրբեջանի քրեաօլիգարխիկ ղեկավարների նկրտումները![]() 6 օգոստոսի 2013 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Իրանը շահագրգռված է Արցախի հիմնախնդրի արդարացի լուծմամբ, դա պայմանավորված է նրանով, որ Իրանը խորությամբ գիտակցում է Ադրբեջանի քրեաօլիգարխիկ ղեկավարների նկրտումները: Նման տեսակետ հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Իրանը գիտակցում է, որ Արցախից հետո հաջորդը կարող է Իրանի թրքախոս բնակչության տարածքների խնդիրը լինել»,- ասաց իրանագետը: Ըստ Յարալյանի՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կշարունակի հայ-իրանական համագործակցության զարգացումը: «Շատ կարևոր է, որ երկու նախագահների հանդիպման ժամանակ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին շեշտել է այն հանագմանքը, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում մշտապես պաշտպանել է Իրանի դիրքորոշումը: Հայաստանի դերը հուսադրող է»,-ասաց Ռուդիկ Յարալյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |