Սփյուռքահայ երիտասարդները մասնակցել են Երևանի երիտասարդության հարցերին առնչվող քննարկումների![]() 6 օգոստոսի 2013 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել ՀՀ սփյուռքի նախարարության՝ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի մասնակիցների հետ։ Ներկայացնելով հանձնաժողովի նպատակը և գործառույթները, մասնավորապես` Երևանի զարգացման գործընթացում ակտիվ երիտասարդների ներգրավումն ու բազմաբնույթ ծրագրերի իրականացումը, հանձնաժողովի նախագահ Սամվել Մերթարջյանն առաջարկել է սփյուռքահայ երիտասարդներին ևս հանդես գալ դիտարկումներով, առաջարկություններով։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ամառային դպրոցի մասնակից սփյուռքահայ երիտասարդների առաջարկություններում գերակշռել է իրենց բնակության քաղաքների տարբեր բնագավառներում փորձի օրինակները, մասնավորապես՝ այգի-պուրակների և համայնքային գույքի նկատմամբ հասարակական հսկողության, երթևեկության և հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործում և այլն։ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը և շուրջ երկու տասնյակ երկրներից ժամանած ամառային դպրոցի մասնակիցները պայմանավորվել են մշտապես կապ պահպանելով՝ այսուհետ ևս կազմակերպել քննարկումներ տարբեր ձևաչափերով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |