Քաղաքապետարանի թեժ գծին հուլիսին 3113 հեռախոսազանգ է ստացվել![]() 6 օգոստոսի 2013 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներին, հուլիս ամսվա ամփոփ տվյալներով, ստացվել է 3113 հեռախոսազանգ, որից 720-ի վերաբերյալ մեկ աշխատանային օրվա կատարման ժամկետով տրվել են համապատասխան հանձնարարականներ: 2393 զանգերի մասով քաղաքացիներին անմիջապես տրամադրվել է պահանջվող տեղեկավության վերաբերյալ խորհրդատվություն: Վերը նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 396 հեռախոսազանգ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում բարձրացված հարցերի վերաբերյալ ստացված զանգերի քանակը 259-ն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |