Նալչե. Ծածկագրեր նշագրելու մասին տեղեկության հրապարակումից հետո հայ համայնքի մոտ արդեն վախ կա![]() 6 օգոստոսի 2013 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում հայերի ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշագրելու մասին տեղեկության հրապարակումից հետո հայկական համայնքի մոտ արդեն վախ կա, ասում է թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչեն. «Ստացվում է, որ հայերը Թուրքիայում փաստաթղթով երկրորդական մարդիկ են համարվում»: Ըստ Արիս Նալչինի`կոդերի հարցին պետք է պատասխաներ թուրքական կառավարությունը, սակայն դեռ լռում է, միայն Ներքին գործերի նախարարությունն է հաստատել տեղեկությունը: Թուրքիայի վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների հարցում չի փոխվել և այնտեղ դեռ 1900-ականների վերաբերմունքն է: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ լրագրող, թուրքագետ Լիլիթ Գասպարյանը նկատեց, որ իրականում Թուրքիան միշտ եղել է մի երկիր, որը փոքրամասնությունների հարցում խտրականություն է դրել: «Այս կոդավորում ասվածը մեր կարևոր խաղաքարտերից մեկն է, որը կարող ենք օգտագործել»,- ասաց նա և ավելացրեց,- «Արդյո՞ք Թուրքիան դա չէր օգտագործելու հայկական ջարդեր կազմակերպելու համար»: Լիլիթ Գասպարյանն ընդգծեց, որ գաղտնի ծածկագրերի փաստը ապացուցեց, որ դեմոկրատացումը Թուրքիայում պարզապես ձևական բնույթ է կրում: Քննարկմանը մասնակցում էր նաև քաղաքագետ Արա Պապյանը, ով նկատեց, որ խտրականության դրսևորումը մարդու իրավունքների խախտում է. «Սա ցավալի է և վտանգավոր»,-ասաց Արա Պապյանը և հիշեցրեց, որ նախկինում ևս գաղտնի ծածկագրեր են եղել և հայերի թիվը համարվել է 031-ը, իսկ հիմա` 02-ն է: Նշենք, որ օգոստոսի 1-ին «Ակօս» պարբերականը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ 1923թ.-ից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում նշվել է գաղտնի ծածկագիր: Հայերի համար սահմանված էր 2 թիվը, հույների համար՝ 1-ը, հրեաներինը՝ 3-ը: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |