Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանցի դիպուկահարները վերջին օրերին անընդհատ խախտում են հրադադարը![]() 6 օգոստոսի 2013 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Օգոտոստի 2-ին ադրբեջանական կողմը, ապատեղեկացնելով միջազգային հանրությանը և իր իսկ քաղաքացիներին, մատնանշել է իր խաղաղ բնակչի վիրավորվելու փաստը և այն վերագրել հայկական զինված ուժերին: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով տեղի ունեցածին, հայտնում է, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ: «Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից: Ինչպես միշտ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական կողմի վրա»,-ասված է ՊՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Տավուշի մարզիՆերքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել էր պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը, իսկ օգոստոսի 5-ին հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Այվազյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |