Յանա Եգորյանը սուսերամարտի ԵԱ-ում մտել է մրցաշարի հիմնական փուլ![]() 6 օգոստոսի 2013 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում շարունակվում է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը: Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը մտել է մրցաշարի հիմնական փուլ` որակավորման փուլի 5 հանդիպումներից հաղթելով չորսում: 2010-2012 թ. Եգորյանը զգալի հաջողությունների է հասել պատանիների տարիքային խմբում: Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերում նա թիմային և անհատական պայքարում և Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ: 2012 թվականին Եգորյանը նվաճել է Ռուսաստանի մեծահասակների չեմպիոնի կոչումը և հրավիրվել երկրի ազգային հավաքական: 2013-ին նա ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, իսկ Կազանի Ունիվերսիադայում` բրոնզե մեդալ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |