Փորձագետ. Ադրբեջանական կողմից կրակոցներ ամեն օր էլ լինում են և հակառակորդը միշտ ակտիվ է 6 օգոստոսի 2013 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմից կրակոցներ ամեն օր էլ լինում են և հակառակորդը միշտ էլ ակտիվ է: Ի տարբերություն կրակոցների ինտենսիվությանը, հայկական կողմը վիրավորներ կամ զոհեր քիչ է ունենում, այդ է պատճառը, որ նման իրավիճակներում թվում է, թե ադրբեջանական կողմը ակտիվացել է, կարծում է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը: «Ասել, որ հիմա ադրբեջանցիները առանձնահատուկ ակտիվացել են, սխալ կլինի, այդ իրավիճակը միշտ պահպանվում է: Պարզապես վիրավորների և զոհերի դեպքում են հարցը բարձրացնում, սակայն ակտիվությունն անընդհատ կա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:Վերջին օրերի լարվածության պատճառն, ըստ փորձագետի, այն է, որ հակառակորդը փորձում է ավելի կտրուկ պատասխաններ կորզել հայկական կողմից, որպեսզի դրանք օգտագործի ինչ-ինչ նպատակների համար: Ավելացնենք, որ այսօր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ: Նա շեշտել է, որ հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից, իսկ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական կողմի վրա: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել էր պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը, իսկ օգոստոսի 5-ին հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Այվազյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |