Հնդկաստանի դեսպանն ու ՀՀ ոստիկանապետը փոխգործակցության մի շարք նոր ծրագրեր են քննարկել![]() 6 օգոստոսի 2013 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց հայ-հնդկական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ: Ոստիկանության պետը ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումների ներկայիս փուլի առանձնահատկությունները՝ նշեց, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաև կադրերի վերապատրաստման և ծառայությունների տեխնիկական հագեցման ոլորտը, իսկ այդ բնագավառում արդեն մեկ տասնամյակ տևող համագործակցությունը Հնդկաստանի գործընկերների հետ արդեն որոշակի արդյունքներ է տվել: Սուրեշ Բաբուն ներկայացրեց Հայաստանի ոստիկանության հետ փոխգործակցության մի շարք նոր ծրագրեր, և հավաստիացրեց, որ արդեն իսկ կայացած գործընկերությունը, մասնավորապես՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ուսուցման ու բնագավառի մասնագետների վերապատրաստման ոլորտում, շարունակվելու և ընդլայնվելու է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |