Ոստիկանությունը պայթուցիկ սարքեր և զինամթերք է հայտնաբերել![]() 6 օգոստոսի 2013 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Մարաշի բաժանմունքում նախօրեին նյութեր են ստացվել, որ այս տարվա հուլիսի 11-ին, ժամը 10:05-ին, ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնի հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Նորքի հեռուստաաշտարակից քիչ վերև գտնվող տարածքում կան պայթուցիկ սարքեր և զինամթերք: Մեկնած Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը ժամը 11:30-ին Գ. Հովսեփյան փողոցի թիվ 32 տանը հարակից անտառամերձ տարածքում հայտնաբերել էր տնտեսական պարկ, այնուհետև անհապաղ հրավիրվել էին սակրավորներ, որոնք պարկից հանել էին «Ֆ-1» տիպի 10 նռնակ` իրենց պայթուցիչներով, «ՌԳԴ» տիպի նռնականետի 2 նռնակ` կրիչներով, և 33 տուփ (1 տուփում-30 հատ) 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի տարբեր տեսակի (հետագծով և առանց հետագծի) փամփուշտներ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |