Ռուբեն Հայրապետյանը մրցավարներին հորդորել է չխաղալ հայկական ֆուտբոլի հեղինակության հետ![]() 6 օգոստոսի 2013 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը օգոստոսի 6-ին հանդիպել է ՀՖՖ մրցավարական կազմի հետ: Նա մրցավարական կազմին հանգամանորեն ներկայացրել է ՀՖՖ փորձագիտական կոմիտեի, ՀՖՖ նախագահի ներկայացուցիչների կատարած մանրակրկիտ ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները: Այն կապված էր հուլիսի 11-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի (Երեւան) և Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) կողմնակալ մրցավարության և խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու խնդրի հետ կապված հանգամանքների հետ: Հայրապետյանը խստորեն դատապարտել է մրցավարների կողմից նման վարքագծի դրսևորումը՝ նշելով, որ դրանք երբեք չեն կարող մնալ չբացահայտված և անպատժելի: ՀՖՖ նախագահը հորդորել է չխաղալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայկական ֆուտբոլի հեղինակության հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |