«Ժառանգությունը» զորակցում է ազատամարտիկներին

«Ժառանգությունը» զորակցում է ազատամարտիկներին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում ազատամարտիկներին: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության լրատվական ծառայությունը` հույս հայտնելով, որ միասնական ջանքերը կբերեն իրավիճակի արմատական փոփոխության:

Հայտարարության մեջ նաև ասվում է. «Երևանի Ազատության հրապարակում արդեն մի քանի շաբաթ նստացույց հայտարարած Արցախյան ազատամարտի մասնակիցները օգոստոսի 2-ին հռչակեցին իրենց պայքարի նպատակները: Նրանք հերքեցին ընկալումները, թե պայքարում են սոսկ սոցիալական խնդիրների լուծման համար: Ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենց նպատակը համազգային և պետական խնդիրների լուծումն է, և կոչ արեցին համազգային համախմբման»: Ավելացնենք, որ ազատամարտիկները շարունակում են Ազատության հրապարակում նստացույց անել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---